Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է Բելառուսի նախագահին և բելառուս ժողովրդին Աստվածահայտնության տոնի առթիվ։ Պուտինը նաեւ հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին գալիք նախագահական ընտրություններում։
«Առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը երկու երկրների դաշնակցության և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)