Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն. ինչ կարող է Հայաստանն առաջարկել նոր վարչակազմին (տեսանյութ)
ԱշխարհՎաշինգտոնը պատրաստվում է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Օրվա միջազգային գլխավոր իրադարձությունը, որին հետևելու են նաև Երևանում, Ամերիկայի արևելյան ափին կայանալիք միջոցառումն է: Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի ժամանակով 21:00-ին, Կապիտոլիումի բարձունքում տեղի կունենա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի և նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Դոնալդ Թրամփն արդեն ժամանել է Վաշինգտոն: Կիրակի օրը Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նորընտիր նախագահը նախաճաշել է հանրապետական սենատորների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:
Սաստիկ ցրտերի պատճառով երդմնակալության արարողությունը տեղի կունենա ոչ թե դրսում, այլ Կապիտոլիումի շենքում: Երկուշաբթի օրվա համար կանխատեսվում է մինչև -7 աստիճան ցուրտ և սաստիկ քամիներ: 40 տարի առաջ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողությունը ևս անցկացվել է փակ տարածքում՝ սաստիկ ցրտերի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)