Իրանը պատրաստ է Թրամփի հետ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ սկսել
Աշխարհ
Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ, եթե համապատասխան ցանկություն հայտնի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին SNN հեռուստաալիքի եթերում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանը, ինչպես նախկինում, պատրաստ է սկսել կամ վերսկսել բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի, բանակցություններ անպայման տեղի կունենան»,- Թրամփի հետ երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ ասել է Ղարիբաբադին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)