Կրեմլը Թրամփի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է հայտնել
Աշխարհ
Կրեմլը հաշվի է առնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, սակայն պատրաստ է լուրջ երկխոսության։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը, ով հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի շահերից է բխում գործարք կնքելը, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես ինքն է ասել, ծանր վիճակում է։
«Վերջին օրերին Վաշինգտոնից բազմաթիվ ազդակներ եղան։ Ինչպես արդեն նշեցի, մենք պատրաստ ենք դիտարկել կոնկրետ առաջարկներ, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ առաջնորդների միջև բանակցությունների համար։ Մենք հաշվի ենք առնում Թրամփի արած հայտարարությունները, սակայն հավատարիմ ենք լուրջ երկխոսությանը»,- ասել է Ուշակովը։
Նախօրեին CNN-ը հայտնել էր, որ Թրամփը հրամայել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ։ Զրույցի թեման կլինի Ուկրաինայում կարգավորումը։ Հանրապետականը բազմիցս խոստացել է դա անել թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)