Թրամփը պլանավորում է այցելել Մերձավոր Արևելք
Աշխարհ
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի նախատեսում այցելել Մերձավոր Արեւելք, թեեւ դիտարկում է նման շրջագայություն կազմակերպելու հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտածում ենք Մերձավոր Արեւելք գնալու մասին, բայց դեռևս ոչ»,- ասել է Թրամփը։
Նա նաև հիշեցրել է, որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Գազայի հատվածում հրադադար է ապահովվել և սկսվել է պատանդների ազատ արձակումը։
Թրամփն իր վրա է վերցրել համաձայնագրի միջնորդությունը: «Եթե ես այստեղ չլինեի, նրանք երբեք չէին վերադառնա: Նրանք բոլորը կմահանային», - ասել է ամերիկացի առաջնորդը պատանդների մասին:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել