ԵՄ-ն չի կարող փոխարինել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Աշխարհ
Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Կիևին Վաշինգտոնի աջակցությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մակարդակը։ Պրավդա պորտալին նման կարծիք է հայտնել Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հանրապետության Ազգային խորհրդի նախկին փոխխոսնակ Լյուբոշ Բլահան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Թրամփը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը, Եվրամիությունը ուժ չի ունենա ստանձնելու ամերիկյան պարտավորությունները: Եվ եթե նա փորձի դա անել, դա կլինի ևս մեկ մեխ տնտեսական բարգավաճման և բարեկեցության պետության դագաղին»,-ասել է սլովակ պատգամավորը։
Բլահան նաև ընդգծել է, որ եթե Թրամփը որոշի ուժով վերահսկել Գրենլանդիան, Հյուսիսատլանտյան դաշինքը «կփլուզվի թղթախաղի նման»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)