Մի քանի ժամ գազ չի լինի
Հասարակություն
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 31-ին ժամը 10:40-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պուշկինի, Տերյան, Կողբացու, Արամի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
