Կարծում եմ՝ Վատիկանի դեսպանի պաշտոնը Ձեզ ավելի շատ կսազի. Ավագանու անդամը՝ Տիգրան Ավինյանին
Քաղաքական
«Պարո՛ն Ավինյան, բարի գալուստ արձակուրդից, մի քիչ մտահոգված էի, կարծում էի չեք վերադառնալու»։ Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ի վերնախավն ուզում է Ձեզ նշանակել Հայաստանի նոր դեսպան Պակիստանի Հանրապետությունում։ Բայց, ճիշտն ասած, ես կարծում եմ՝ Վատիկանի դեսպանը Ձեզ ավելի շատ կսազի։ Ուրախ եմ, որ հետ եք եկել, ընդդիմությանը Դուք շատ պետք եք, շարունակեք մինչև մյուս ընտրություններ»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
