Չաշխատող մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյս փուլում համընդհանուր հայտարարագիր, բացի պետական աշխատողներից և քաղծառայողներից, պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող քաղաքացիները: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրի ներդրման նոր համակարգի մասին:
«Եթե մարդը չի աշխատում, ինքն առվազն այս տարի չի լրացնելու համընդհանուր հայտարարագիր: Եթե մարդը աշխատող է, ինքը, էլի համընդհանուր հայտարարագիր լրացնելիս, որևէ նոր հարկային բեռ չի ավելանում իր վրա, ընդհակառակը՝ այս պայմաններում մի հոգի աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից», - պարզաբանեց Փաշինյանը:
Վարչապետը նաև հավաստիացրեց, որ որևէ պարագայում համընդհանուր հայտարարագրի լրացման համակարգը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ առաջացնել սոցիալապես խոցելի խավի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու