Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ժամանց
Դերասան Բեն Ավետիսյանը երկրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին ինստագրամյան էջում հայտնել է դերասանի կինը՝ Դիանա Տոնոյանը: Նա տեսանյութ է տեղադրել, որում երեւում է, թե ինչպես է Բենին անկակնկալ կերպով հայտնում լուրը:
«Ահա, մեր անակնկալը: Մենք սպասում ենք մեր երկրորդ բալիկին»,-տեսանյութին կից գրել է Դիանան:
