Ուզում եք համեմատել «Ռաֆերը», «Պազիկներն» ու «Գազելները» գործող համակարգի հե՞տ․ Ավինյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանին, մեկնաբանել է տրանսպորտի միասնական ուղեվարձի սակագները:
«Մենք չենք պատկերացնում, որ 1990-ականների վերջի «Ռաֆերի» ու «Գազելների» նույն 100 դրամի սակագնով կարողանալու ենք շարունակական զարգացում ունենալ հանրային տրանսպորտի ոլորտում։
Վստահաբար, չենք կարողանալու։ Մեր փողոցներում հիմա երթևեկում է 87 MAN ավտոբուս, մի քանի հարյուր Zhong tong ավտոբուս, նոր տրոլեյբուսներ են մարդկանց տեղափոխում քաղաքում։ Այսինքն, դուք ուզում եք համեմատել 90-ականների «ռաֆերն» ու «գազելները» գործող համակարգի հե՞տ։
Ուզում եք ասել, որ «Ռաֆերի», «Գազելների» «Պազիկների» տրամաբանությամբ ստեղծված գինը Երևանին ու երևանցուն կարող է տալ նոր ավտոբուսների շարունակական պահպանու՞մ։ Ես դեռ զարգացման մասին չեմ խոսում, միայն պահպանման մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն ուզում վերադառնալ հին մեխանիզմներին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու