Վաշինգտոն այցի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում նախատեսված չէ
Քաղաքական
Վաշինգտոն այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Փաշինյանը։
«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասաց նա։
