Չեն կարող բոլորը հավասար վճարել տրանսպորտի համար, բոլորը նույն սոցիալական կարգավիճակը չունեն. Գալջյան
Հասարակություն
Հիմա սկսում են շրջանառել, որ երթուղիները կրճատվելու են, և մարդիկ ամեն անգամ ավտոբուս փոխելիս պետք է 150 դրամ վճարեն։ Սա ևս մեկ կեղծ թեզ է, հակառակն է իրականությունը՝ միասնական փաթեթ գնելու դեպքում ավտոբուս փոխելիս նորից չեն վճարելու, սա է իմաստը։ Այս մասին ավագանու արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Մենք այս որոշումներով առաջին անգամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն ենք տվել, երբեք այդպիսի որոշում չի եղել։ Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները անվճար են օգտվելու տրանսպորտից։ Բեռը մի փոքր ավելանում է, բայց տրանսպորտը բարեփոխվել է, և մյուս սոցիալական խմբերը, որոնք ունեն դրա կարիքը, արտոնություններից են օգտվելու։ Չեն կարող բոլորը հավասար վճարել, որովհետև բոլորը չունեն նույն սոցիալական կարգավիճակը»,–նշեց Գալջյանը։
