ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացող ասուլիսի ժամանակ մանրամասներ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից։
Նրա խոսքով` դա եղել է խոսակցություն՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի և նաև ԵԱՏՄ-ում ընթացիկ գործերի և երկկողմ հայտարարությունների մասին․
«Փաստ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց առաջադրել ԱԺ-ին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Ես իմ համոզումն եմ հայտնել, որ մարդիկ կհավաքեն և 50 հազար ստորագրություն, և 300 հազար։ Ու եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ն այդ պրոցեսի մասով որոշ անհանգստություններ ունի. «Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով։ Սա խոսակցություն է, բանակցություն, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում։ Էն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է։ Էն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների ու քաղաքականության հետ կապված, դա էլ է փաստ։ Որ մենք շարունակում ենք ՌԴ հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Էն որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»,- ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու