Մենք ուզում ենք լրացուցիչ 70 մլրդ դրամ ուղղել կրթությանն ու առողջապահությանը, բայց մենք ուզում ենք դա անել հասցեական․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետն անդրադառնակով եկամուտների հայտարաարգիրն ասել է, որ հիմա աշխատում են մի հավելվածի վրա, որի միջոցով հայտարարագիր լրացնելը կլինի առավել հեշտ։
«Եթե վարորդն ինքնաշխատ չէ, այլ աշխատում է հավելվածների միջոցով ուրեմն իր բոլոր եկամուտները հավելվածում արձանագրվում են։ Շատ հնարավոր է, որ այն գումարը, որն արդեն ինքը ստանում է որպես եկամուտ արդեն հարկված է եկամտահարկով»,-ասել է վարչապետը։
Իր խոսքով առաջիկայում հայտարարագիր լրացնելն ավելի հեշտ կլինի․
«Հիմա աշխատում են մի հավելվածի վրա որի միջոցով հայտարարագիր լրացնելը լինի առավել հեշտ, քաղաքացին հարցերին պատասխանի այո կամ ոչ։ Մեր խնդիրը հետևյալն է, մենք ուզում ենք լրացուցիչ 70մլրդ դրամ ուղղել կրթությանն ու առողջապահությանը, բայց մենք ուզում ենք դա անել հասցեական, մենք կարող ենք այդ գումարը դնել բյուդջե, բայց ոչ մենք այն ուզում ենք տալ անձնավորված էս ինչ կրթական ծրագրի համար»,-ասել է Փաշինյանը։
Հասմիկ Անտոնյան


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու