«Ընտանեկան փոդքասթի» համար ծախսվել է 700 հազար դրամ. Փաշինյան
Քաղաքական
Իմ և Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքասթ»-ը նկարահանվում է մեր անձնական միջոցներով, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել։ 700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից։ Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ, էլի մեր անձնական միջոցներից։ Ի դեպ, ասեմ՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենիք»-ի մեր բնակարանը վաճառել ենք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նկարահանումը տեղի է ունենում վարչապետի կեցավայրում, իրականացնում է այն խմբի կողմից, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու