Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
Հասարակություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի.
Գևորգ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»։
