Տեղի է ունեցել Լավրով-Ֆիդան հեռախոսազրույց
Քաղաքական
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի միջև։ Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը՝ ի շահ Սիրիայում համապարփակ կարգավորմանը նպաստելուն՝ հիմնված երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի սկզբունքների վրա։
Քննարկվել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի, տարածաշրջանային և միջազգային այլ հրատապ թեմաների շուրջ։
