Երևանը պիտի ունենա տրանսպորտի վճարման արդար, պարզ, էֆեկտիվ համակարգ. Իզաբելլա Աբգարյան
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ «150»֊ը հարմար ա ասողներ ջան, կոնկրետ ինձ ամսական փաթեթն էլ ա հարմար։ Ես 10 000֊ից շատ եմ ծախսում ու հիմա պիտի ավելի էժան երթևեկեմ մեկի հաշվին, ում դժվար ա։ Դրա համար խիղճս չի տանում փաթեթ գնել։
Ավելին, ես ասում եմ, որ իմ պես մարդկանց հաշվին ավելի շատ ստանան, ոչ թե տրոլեյբուսով երթևեկողի, ում համար 50 դրամից եռակի թանկացավ։
Ես էգոիստ չեմ, որ չմտածեմ այն մարդկանց մասին, ում ՀԱՐՄԱՐ ՉԻ։
Չլիներ այս ալիքը, ձեզ հարմար 150 էլ չէր լինի։ Իսկ ալիքն արել են մարդիկ, որոնք 100 դրամ էին պահանջում։
Երևանը պիտի ունենա տրանսպորտի վճարման ԱՐԴԱՐ, ՊԱՐԶ, ԷՖԵԿՏԻՎ համակարգ, ոչ թե այս անտրամաբանական եսիմ ինչը»։
