Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կա մեկ տուժող: Նախաքննությունը շարունակվում է»,-«Հրապարակ»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը թալանել, ապա փորձել էին հրկիզել Գառնիկ Դանիելյանի մեքենան, որը կայանված էր եղել ՀՅԴ գրասենյակի մոտ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու