Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել «Opel»-ի համար
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմանենրում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի հարևանությամբ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել «Opel»-ի համար, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչից հետո․ երբ վարորդը իջել է մեքենայից և վթարային եռանկյունի է տեղադրել, մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա բախվել է «Opel»-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սեդրակ Մելիքյանը և կրտսեր պարեկ Նարեկ Վարդանյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու