Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. Ավինյան Անօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետո Հութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին Իրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրում Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ին Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով 

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ավելի խիստ ենք լինելու․ ՆԳ նախարար

Հասարակություն

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ անդրադառնալ թե՛ արձանագրված դրական արդյունքներին, թե՛ արդիական խնդիրներին ու դրանց լուծումներին, թե՛ նախանշված անելիքներին ու առաջնահերթություններին։

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով արձանագրված ցուցանիշները, կատարված ու պլանավորված աշխատանքները։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է, որ Քրեական ոստիկանության ձևավորման միայն 2 ամսվա ընթացքում բացահայտվել է 939 հանցագործության դեպք, որոնցից 539-ը քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության դեպքեր են։

Բնակարանային գողությունների բացահայտման համատեքստում Ոստիկանության պետի տեղակալը կարևորել է Համայնքային ոստիկանության հետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ամբողջ տարվա ընթացքում բացահայտված 249 բնակարանային գողության դեպքերից 69-ը կամ մոտ 30%-ը բացահայտվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Վարդան Վարդանյանը ներկայացրել է նոր մեթոդաբանությամբ ստեղծված հանցավորության թվային քարտեզը, որը հնարավորություն է տալիս տեսնել հանցավորության շարժընթացը, ըստ տարածքների, ժամանակահատվածի և կատարման եղանակի կոնկրետ հանցագործությունների ակտիվությունը։ Ոստիկանության պետի տեղակալը կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգի ներդրումը՝ նշելով, որ հարթակը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով տեսնել ծառայողի աշխատանքը և գնահատել արդյունավետությունը։

Անդրադառնալով նախանշված անելիքներին՝ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության բացահայտման աշխատանքների գնահատման մեթոդաբանության փոփոխության առաջարկը, համաձայն որի՝ բացահայտման նոր ցուցիչը կարող է լինել ոչ թե առերևույթ հանցանք կատարածի անձը հայտնի լինելը, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Վարդան Վարդանյանն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ միջոցառումներին, ներկայացրել ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումների հիմնական թիրախային ուղղությունները՝ ըստ տարածքային առանձնահատկությունների և խնդրահարույց հանցատեսակների։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեպքերի հակազդման և անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Անդրադառնալով խնդիրներին՝ Կարեն Հակոբյանն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության 3620 հաստիքներից ներկայումս համալրված է 2764-ը, թափուր է 856 հաստիք։ Նրա խոսքով՝ այս պայմաններում նոր ձևավորված Համայնքային ոստիկանության համար դեռևս մարտահրավերային է հիմնական գործառույթների վրա լիարժեք կենտրոնացումը, երբ զուգահեռ կան մի շարք ոչ ոստիկանական գործառույթներ, դրանք են՝ ծանուցումները, ուղեկցումները և այլն, որոնք մեծ ռեսուրս են պահանջում։ Նա կարևորել է ոչ ոստիկանական գործառույթների դուրսբերումը՝ ընդգծելով համայնքի հետ տարվող աշխատանքի վրա առավել շատ ժամանակ հատկացնելու կենսական նշանակությունը։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների և հանցագործությունների բացահայտումների ցուցանիշները, նշել բացթողումներն ու դրանց շտկման ուղղությամբ անելիքները։

Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, նա նշել է, որ 2024 թվականին էականորեն կրճատվել են ՃՏՊ-ները, ինչպես նաև դրանց արդյունքում զոհերի և վիրավորների թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ՃՏՊ-ների նվազում 299-ով (2023 թ․՝ 4613, 2024 թ․՝ 4314), զոհերի թվի նվազում 45-ով (2023 թ․՝ 378, 2024 թ․՝ 333) և վիրավորների թվի նվազում 421-ով (2023 թ․՝ 6537, 2024 թ․՝ 6116):

Արթուր Խուդինյանն ընդգծել է, որ դեռևս ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում հանրության շրջանում վարքագծային փոփոխության անհրաժեշտություն կա։ Նա կարևորել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները, որոնք կրում են շարունակական բնույթ։

Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումներն է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Նա ներկայացրել է հաշվետու տարոււմ կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Անդրադառնալով ծառայողների հմտությունների կատարելագործմանը՝ նա ընդգծել է, որ 2025 թ. նոյեմբերից ուժի մեջ կմտնի ուժի կիրառման նոր ստանդարտը, և այժմ հետևողականորեն իրականացվում են վերապատրաստումներ, որպեսզի մինչև ստանդարտի ներդրումը համակարգի բոլոր ծառայողները լինեն լիարժեք պատրաստ։

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ամփոփելով Ոստիկանության կատարած աշխատանքի զեկույցները, նախ շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարված ծավալուն աշխատանքի համար և նշել, որ հիմնական ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները դրական են՝ հավաստիացնելով, որ ոստիկանական ողջ համակարգը ջանք չի խնայելու նախանշված ուղղություններով խնդիրները լուծելու և գրանցած արդյունքներն ամրապնդելու ուղղությամբ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով բոլոր ուղղություններով ներկայացված զեկույցներին, ընդգծել է ոստիկանության բոլոր ուղղություններով ծառայության արդյունավետ կազմակերպման և առկա խնդիրներին փոխգործելի լուծումներ տալու կարևորությունը: Նա արձանագրել է, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում ոստիկանության հիմնական ծառայությունների միջև աշխատանքի պլանավորումը պետք է լինի փոխհամաձայնեցված, ըստ այդմ՝ աշխատանքի գնահատումն իրականացվելու է համագործակցության մակարդակով և դրա արդյունավետությամբ։

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախարարը կարևորել է ոստիկանության ծառայությունների միջև համագործակցության ակտիվացումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը։ Նա ընդգծել է, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընթացիկ տարում ավելի խիստ մոտեցում է ընտրվելու՝ բացահայտման արդյունավետությունը գնահատելով կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքով։ Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ունենալ հանցագործությունների բացահայտման առումով առավել իրական պատկեր և ինտենսիվացնել համագործակցությունը իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների հետ։

Սարգսյանը դրական է գնահատել խնդրահարույց հանցատեսակների դեմ պայքարում Քրեական ոստիկանության նոր մոտեցումները։ Առկա խնդիրների համատեքստում նա առանձնացրել է կոնկրետ հանցատեսակների բացահայտումների թվի նվազման պատճառները, ինչպես նաև ընդգծել նոր մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ հետևողական միջոցառումները, ամսական կտրվածքով ամփոփել հանրապետությունում առկա կիբեռհանցագործությունների բացահայտման ընթացքը, դրանց արդյունավետությունը:

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքին՝ նախարարը կարևորել է համայնքի հետ աշխատանքների ինտենսիվացումը, անչափահասների և երիտասարդների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպումը և հետևողականությունը, ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Հանձնարարվել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ աշխատանքը խորացնել, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել ոչ ոստիկանական գործառույթներից համայնքային ոստիկանության բեռնաթափման թեման։

Անդրադառնալով զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայողների առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ամենշաբաթյա ռեժիմով շարունակել ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում անձնակազմի վերապատրաստումները, ակտիվացնել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները։

ՆԳ նախարարն ընդգծել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման, հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականության կարևորությունը, նշել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ակտիվացման, հանրության հետ շփման հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ծառայողական կարգապահությանը և բարեվարքությանը, կադրային քաղաքականությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայողի գնահատման չափանիշը գրանցված արդյունքներն են, կատարված աշխատանքի որակն ու արդյունավետությունը։

Հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայության համար Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու, արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են 2024 թվականի ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ծառայողները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
Ամենադիտված