Ընթացող մեքենայից կնոջը դուրս է շպրտել․ 4-ամյա դստեր աչքի առաջ բռնություն գործադրած ամուսինը կալանավորվել է Ուզում եք իշխանության գալ, որ ՀՀ-ն այլևս սահմաններ չունենա․ Ալխաս Ղազարյան Հայկական ապրանքները կվաճառվեն եվրոպական շուկայում անմաքս․ Սոնա Ղազարյան Ո՞ւմ երեխաների ու բարեկեցության հաշվին եք ինքնիշխան․ Հայկ Ֆարմանյա (տեսանյութ) ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին ՀՀ-ն չպիտի ՌԴ-ի հաշվին գնա ԵՄ․ Էդուարդ Աղաջանյան Լռե՛ք, հայ ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու․ Անուշ Միրզոյան «Հայաստանի տարածքում մուտքն ու ելքը Ադրբեջանն է վերահսկելու»․ Բայրամովը՝ TRIPP-ի մասին Կիրթ ու հայրենասեր մարդուն կարող են վրդովեցնել այս իշխանությունների գործողությունները․ Ղազարյան (տեսանյութ) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵՄ ներկայացուցիչ «Ժողովուրդ» բառի հետ զգույշ վարվեք՝ ընտրություններին փորձել եք նրան դարձնել դախլում դրած ապրանք 

Պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արտաքին Քաղաքական

«Հայաստանի հանրային ռադիո»-ն հարցազրույց է անցկացրել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, որը ներկայացնում ենք ստորև․

–Պարոն Դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի այս բացառիկ հնարավորության համար։ Իմ հարցերը շատ են, իսկ Դուք ինչո՞վ կուզենայիք սկսել զրույցը։

–Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեր հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է Հանրային ռադիոյում զրուցել ձեզ հետ։ Դեռ 2025-ի սկիզբն է, և ցանկությունս եմ ուզում հայտնել, որ այս տարին հայ-ֆրանսիական հարաբերությունների համար լինի արտակարգ տարի մեր մշակութային հարաբերությունների առումով, տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության և այն ամենի, ինչի շնորհիվ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն այդքան սերտ հարաբերություններ ունեն։

–Օրերս եք վերադարձել Ֆրանսիայից, որտեղ փետրվարի 10-ին ներկա էիք Փաշինյան-Մակրոն հանդիպմանը։ Ի՞նչ նոր մեսիջներով եք վերադարձել ։

–Նախ և առաջ միայն այն փաստը, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ, արդեն իսկ վկայում է այն կարևորության մասին, որն ունի Հայաստանը Ֆրանսիայի համար, ու նաև անձնական հարաբերությունների համար, որ գոյություն ունեն նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի միջև։ Ճիշտ ինչպես անցած տարվա աշնանը տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ամեն անգամ, երբ Փարիզում միջազգային կարևոր որևէ իրադարձություն է տեղի ունենում, վարչապետ Փաշինյանը նախ մասնակցում է այդ իրադարձությանը, և երկրորդ՝ Ֆրանսիայի նախագահը միշտ նրան առանձին հանդիպելու ժամանակ է գտնում՝ խոսելու երկկողմ հարաբերությունների մասին։ Այսինքն՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին։

Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։

–Հայաստանի և Ֆրանսիայի բազմաոլորտ գործակցության մեջ առանցքային է պաշտպանական ոլորտը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ստորագրվեց երկու երկրների պաշտպանական գործակցության 2025 թ․ ծրագիրը։ Այս առումով ի՞նչ նոր անելիքներ են նախանշվում, որոնք կարող ենք հրապարակել։

–Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում։ 2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե Հայաստանում, թե Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը։

–Ալիևը հունվարի 8-ին հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը», և թե «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»: Պաշտոնական Փարիզի արձագանքը։

–Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եւ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին՝ պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը։

–Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է», և որ ձեռք է բերում պաշտպանական սպառազինություն։ Այս համատեքստում Դուք ինչպե՞ս եք ընկալում Ալիևի հայտարարությունը, թե «մենք մեր ասածին շատ լուրջ ենք վերաբերվում»։ Սա սպառնալի՞ք է, էսկալացիայի զգուշացո՞ւմ։

–Բնականաբար, կան մտահոգիչ խոսույթներ։ Այնուամենայնիվ, երբ դիտարկում ենք իրավիճակն այստեղ, տեսնում ենք, որ կա հարաբերական կայունություն, այսինքն՝ ռազմական լուրջ միջադեպեր՝ մահ կամ վիրավորումներ, մոտ մեկ տարի է՝ չեն եղել, և սա մասամբ նաև ԵՄ եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է և որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաև կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք։ Բայց, բնականաբար, մտահոգությունների առիթ կա, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանական ոլորտում մեր գործակցությունը եւ աջակցում ենք Հայաստանին՝ հասնելու խաղաղության։

–Եվրոպական Միության առաքելության ղեկավարն էլ հայտարարեց, որ լարվածություն առանձնապես չի նկատվել։ Փաստորեն, Դուք էլ եք ասում, որ էսկալացիայի ֆոն, գոնե որպես այդպիսին, չեք նկատում։

Պետք է մի քանի բան առանձնացնել․ մոտ մեկ տարի է՝ լուրջ միջադեպեր չեն եղել։ Միաժամանակ, մեր դիտարկմամբ, անցյալ ամառվանից սկսած՝ խաղաղության շուրջ բանակցություններում էլ առանձնակի առաջընթաց չի եղել։ Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության։

–ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվեց 2 տարով, ինչին Բաքուն դեմ էր։ Այս առաքելության կարևորությունն ընդգծվում է հատկապես այն առումով, որ Բաքուն հրաժարվում է սահմանին հետաքննական մեխանիզմներ կիրառելուց, ինչը հետևողականորեն առաջարկում է Հայաստանը։ Սա ինչի՞ մասին է խոսում։

Կարծում եմ՝ այս առումով իրավիճակը շատ պարզ է․ մենք խոսում ենք եվրոպական առաքելության մասին, որը տեղակայված է Հայաստանի տարածքում, այսինքն՝ հայերն են, որ լեգիտիմ իրավունք ունեն դիմելու դրա երկարաձգման համար, և եվրոպացիներն են, որ որոշում են։ Ադրբեջանին ևս առաջարկ էր արվել, որ առաքելություն տեղակայվի նաև ադրբեջանական կողմում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է։
Իսկապես, ՀՀ կառավարության կողմից առաջարկ կա ստեղծել հետաքննական մեխանիզմ, որը հնարավորություն կտա միջադեպերի մասին հստակ պատկերացում կազմել։ Բնականաբար, սա կօգներ լարվածությունը նվազեցնել, բայց այս առաջարկը քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, սա չի արվում եվրոպական առաքելության շրջանակում։

Փաստ է՝ ինչ եվրոպական առաքելությունը պարեկություն է անում այս տարածքներում և ռազմական կոնտակտային գծի վրա, որովհետև ադրբեջանական դիրքեր կան Հայաստանի տարածքում ևս, նվազել են միջադեպերը, ուստի կարող ենք հստակ ասել, որ սա դրական ազդեցություն ունի Հայաստանի կայունության վրա։ Եւ եվրոպական տարբեր առաջնորդներ, որոնք այցելել են այստեղի կենտրոնատեղի կամ իրենց հետ պարեկություն են արել, մի կողմից արձանագրել են, որ դիտորդները շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, մյուս կողմից, որ նրանց զուտ ներկայությունն արդեն իսկ վստահություն է ներշնչում սահմանամերձ բնակչությանը, և այդ բնակչությունը, հիշենք, այն տարածքներում է ապրում, որոնք ամենամեծ սպառնալիքի տակ են։ Եւ դիտորդների հանդեպ մեծ ջերմություն և շնորհակալական զգացում կա այս կողմից։

–Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։ Որքանո՞վ եք սրանք իրատեսական համարում Բաքվի նորանոր պահանջների համատեքստում՝ (Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ ՄԽ լուծարում): Այս համատեքստում Դուք խաղաղության պայմանագիրը որքանո՞վ մոտ ու հնարավոր եք համարում, և ինչպիսին է Ձեր դիտարկումը սահմանազատման ընթացքի հետ կապված։

–Սահմանազատման աշխատանքը շատ դրական և շատ կոնկրետ է։ Ի դեպ, այսօրվա դրությամբ սա բանակցային ընդհանուր գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ է տվել։ Ես զրույցներ եմ ունեցել սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչների հետ, որոնց համար էլ է դրական ու ցանկալի՝ հստակ իմանալ, թե իսկապես որտեղ է սահմանը։ Սա դրական գործընթաց է, որը պետք է շարունակվի։ Բայց, բնականաբար, պետք է շարունակել նաև բանակցային գործընթացը, որովհետև ամբողջական լուծման համար պետք է լինեն մի կողմից խաղաղության համաձայնագիր, մյուս կողմից՝ հստակ սահմաններ։

–Մինսկի խմբի լուծարման՝ Բաքվի պահանջին անդրադառնանք․ Դուք խմբի կենսունակությունը, պահպանման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

Այս թեման իրականում պետք է քննարկվի բոլոր մասնակիցների կողմից, այսինքն հակամարտության երկու կողմերն ու Մինսկի խմբի անդամ երկրները։ Այս հարցին ես, որպես Ֆրանսիայի դեսպան, չեմ կարող պատասխան տալ։ Սա դիվանագիտական հարց է, որը մի շարք երկրներ է ներառում։

–Որքանո՞վ եք մոտիկ ու իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումն այն համատեքստում, երբ Բաքուն անթաքույց նկրտումներ է ի ցույց դնում Հայաստանի տարածքների նկատմամբ, այն համատեքստում, երբ ադրբեջանական զորքերը շարունակում են տեղակայված մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են մնալ օկուպացված։

Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Հայաստանն այդ առումով միջոցներ ձեռնարկեց՝ տարհանելով այն, այսպես ասած, չորսը գյուղերը, նույնիսկ, եթե այդ գյուղերը բնակեցված չէին։ Ադրբեջանը նույն միջոցները պետք է ձեռնարկի իր կողմից։

–Մենք կարո՞ղ ենք ակնկալել կամ կարո՞ղ ենք ընկալել, որ Դուք լիահույս եք, որ բանակցությունները կտան այդ արդյունքը, և Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը։

Երբ դիվանագետ ես, դու չես ակնկալում, դու աշխատում ես այդ ուղղությամբ՝ հասնելու արդար, կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա։

–Խնդրում եմ Ձեր արձագանքն Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասով․ սա տարածքային նկրտումների մեկ այլ դրսևորում է, որի տակ նկատի են առնվում Հայաստանի մի շարք մարզերի տարածքներ։

Շատ պարզ է իրականում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և վերջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխարհում վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է․ WSJԸնթացող մեքենայից կնոջը դուրս է շպրտել․ 4-ամյա դստեր աչքի առաջ բռնություն գործադրած ամուսինը կալանավորվել էՈւզում եք իշխանության գալ, որ ՀՀ-ն այլևս սահմաններ չունենա․ Ալխաս ՂազարյանՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալՀայկական ապրանքները կվաճառվեն եվրոպական շուկայում անմաքս․ Սոնա ՂազարյանՉինաստանը դարձել է Ռուսաստանի գլխավոր միջազգային գիտական գործընկերըՈ՞ւմ երեխաների ու բարեկեցության հաշվին եք ինքնիշխան․ Հայկ Ֆարմանյա (տեսանյութ) ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին ՀՀ-ն չպիտի ՌԴ-ի հաշվին գնա ԵՄ․ Էդուարդ ԱղաջանյանԼռե՛ք, հայ ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու․ Անուշ Միրզոյան«Հայաստանի տարածքում մուտքն ու ելքը Ադրբեջանն է վերահսկելու»․ Բայրամովը՝ TRIPP-ի մասինՌուսաստանում վառելիքի պակասի խնդիրը մոտ է լուծմանը․ ՊեսկովԿիրթ ու հայրենասեր մարդուն կարող են վրդովեցնել այս իշխանությունների գործողությունները․ Ղազարյան (տեսանյութ) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան ՎարդանյանԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵՄ ներկայացուցիչԿրեմլում արձագանքել են Ռուսաստանին «արագ հաղթելու» մասին Լեհաստանի հայտարարությանը«Ժողովուրդ» բառի հետ զգույշ վարվեք՝ ընտրություններին փորձել եք նրան դարձնել դախլում դրած ապրանքԼեհաստանը լրացուցիչ զինուժ կտեղակայի Ուկրաինայի հետ սահմանինՁեր կռիվը «հարատևություն, անկախություն, ինքնիշխանություն, զարգացում» բառերի հետ է. ԴավոյանՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ էԷս մարդկանց համազգային նպատակը Կալուգայից եկած ФСБ-ի անձնագրով իրենց առաջնորդին վարչապետ կարգելն էԳիտնականները պարզել են՝ քանի սև խոռոչ կարող է լինել Ծիր Կաթինում ԽԾԲ-ների առաջ հերթ եք կանգնացում,ատեստավորված ուսուցիչները հերթ են կանգնում, որ իմանան՝ դաբրո ունե՞նՀանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ Թունավորման դեպքերից հետո դպրոցականների մոտ նորովիրուս է հայտնաբերվելՄոսկվան հակադարձում է Հայաստանին․ ՀԱՊԿ-ը զորավարժություն է անցկացնում՝ առանց ՀՀ-իՌԴ ռազմաբազայի այլընտրանքը չի երևում․ Գալուզինի կոշտ ուղերձը ՀՀ-ինԱվելի քան 50 ձի են գողացել և մի մասին վաճառել երշիկ արտադրողներին․ հանցախմբի անդամների նկատմամբ դատավճիռ է կայացվելՖրանսիան կրկին դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը ԵՄ-ումԼենինը դագաղում շուռ է գալիս.Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն. Նազելի ԲաղդասարյանԵրևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել էԳիտնականները ստեղծել են ճկուն և լուսարձակող նոր նյութ․ այն կարող է կիրառվել «խելացի» հագուստումԵվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին Երթևեկության խնդիրը պետք է լուծել ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Դանիելյան Զախարովան հայտնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թիվըՀայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆԱռուշ Առուշանյանին բանտ ուղարկելու վերջին փորձն էլ ձախողվեց․ Դատախազությունը պարտվեցԱՄՆ-ը չի սահմանափակի արհեստական ​​ինտելեկտի զարգացումըԿողոպուտ՝ Երևանի կենտրոնում․ 17 ու 18-ամյա տղաները ձերբակալվել են, երրորդը՝ փնտրվում է Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ ԵղոյանինՔննարկվել են «Հայաստան» հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը և բյուջենՀնարավոր է՝ Ռուսաստանը մտավախություններ ունի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի առնչությամբ․ Նազելի Բաղդասարյան ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ ԵղոյանինՍերբիան խոստացել է չխզել Ռուսաստանի հետ դարավոր կապերը«Ռուսաստանին խեղդելու փոխարեն՝ իրենք են խեղդվում»․ Լավրովը՝ Արևմուտքի պատժամիջոցների մասինԿիմ Չեն Ընը խոստացել է անփոփոխ աջակցել Ռուսաստանին և վստահություն հայտնել նրա հաղթանակի հարցում Դուք դասական երիտբոլշևիկ եք՝ և՛ երիտասարդ եք, և՛ բոլշևիկ եք. Արման ԵղոյանՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՉե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Էդգար Ղազարյան
Ամենադիտված