Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան
Աշխարհ
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էհվայան։ Կավելաշվիլին նախ կմեկնի Ադրբեջան, ապա կայցելի Հայաստան:
«Վրաստանի նախագահն Ադրբեջանում կլինի ապրիլի 14-15–ը, իսկ ՀՀ կայցելի ամսվա վերջին։ Հստակ օր դեռ չի որոշվել»,– ասել է Էհվայան։
