Ֆլորիդայի օդանավակայանի մոտ փոքր ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
ԱՄՆ-ի Բոկա Ռատոն քաղաքի օդանավակայանի մերձակայքում փոքր ինքնաթիռ է կործանվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
«Հյուսիսարևմտյան 19-րդ փողոցի և Բաթս ճանապարհի միջև ընկած ռազմական արահետը փակ է փոքր ինքնաթիռի վթարի պատճառով», - ասվում է տեղական ոստիկանության և իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի ենթարկված Cessna 310 ինքնաթիռում երեք մարդ է եղել։ Վթարը տեղի է ունեցել Բոկա Ռատոն օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)