Գերմանիայում հայտարարել են Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին
Աշխարհ
Գերմանիան մտադիր է Ուկրաինային զենքի ևս մեկ խոշոր խմբաքանակ մատակարարել չնայած հնարավոր խաղաղության մասին խոսակցություններին։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունները։
Պիստորիուսը Գերմանիայից զենքի մատակարարման հերթական փաթեթի մասին հայտարարել է Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստում: Տեղեկատվության համաձայն՝ այս տարի կմատակարարվեն ևս 4 IRIS-T համակարգեր, 300 կառավարվող հրթիռներ և 100 վերգետնյա ռադիոտեղորոշիչ դիտարկման կայաններ:
Բացի այդ, կա ևս 100 հազար հրետանային զինամթերք, 300 հետախուզական անօդաչու թռչող սարք, 25 Marder հետևակի մարտական մեքենա, 15 հիմնական Leopard 1A5 մարտական տանկ, 120 ցամաքային զենիթահրթիռային համակարգեր և 14 հրետանային համակարգ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)