Նիկոլ Փաշինյանի օրինակին չեն հետևում իր թիմակիցները՝ խախտելով օրենքներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե 4 ամիս առաջ հրապարակավ հայտնեց, որ լրացնում է համընդանուր հայտարարգիրը և հորդորեց քաղաքացիներին հետևել իր օրինակին, այնինչ իր օրինակին չեն հետևում անգամ իր թիմակիցներից շատերն, ինչպես նաև հանարային ծառայողները։
Euromedia24-ը բացահայտեց, որ տարբեր նախարարությունների մամուլի խոսնակներ նույնպես խախտում են օրենքը, այդ թվում և Երևանի քաղաքապետի և Առողջապահության մամուլի խոսնակները, և ինչն ուշագրավ է վարչապետի մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հայտարարագիրը լրացրել է սահմանված ժամկետից ուշ։
Նշենք, որ երեկ Euromedia24-ը երեկ գրել էր՝ չնայած նրան, որ Փաշինյանն իր շուրջն էր հավաքել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և լրացնում էր հայտարարգիրը, նշելով, թե արդեն հանձնել է, միևնույն է մինչ այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դեռ նշված չէ վարչապետի 2025 թվականին լրացրած նախորդ տարվա եկամուտը։
Էմմա Մարտիրոսյան

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ