Ճապոնիան բողոքել է Ռուսաստանի՝ օտարերկրյա նավերի անցման սահմանափակումների դեմ
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Յոշիմասա Հայաշին բողոքել է Հարավային Կուրիլյան կղզիների մերձակայքում օտարերկրյա նավերի անցման Ռուսաստանի սահմանափակումների դեմ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այս կղզիների տարածքում օտարերկրյա ռազմական և քաղաքացիական նավերի անցումը սահմանափակվել է Ռուսաստանի կողմից ապրիլի 16-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
«Դրա կապակցությամբ ապրիլի 16-ին դիվանագիտական ուղիներով բողոք է ուղարկվել ռուսական կողմին»,- ասել է Հայաշին։
Ճապոնիան Ռուսաստանի հետ վիճարկում է չորս կղզիներից բաղկացած խումբը, որոնք երկրին են փոխանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հաբոմայ, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ: Ռուսաստանը կղզիներն իր տարածքն է համարում։ Ավելին, կողմերը 80 տարի չեն կարողանում խաղաղ պայմանագիր կնքել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ