Արևմուտքում հայտարարություն են արել Եվրոպայի և Ռուսաստանի վերաբերյալ
Աշխարհ
Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է, որ Եվրոպան գտել է նոր ընդհանուր նպատակ՝ արդարացնելու իր գոյությունը և լուծելու իր տնտեսական դժվարությունները: Նրա ելույթը հրապարակվել է Judging Freedom YouTube ալիքում։
Պրոֆեսորը կարծում է, որ Եվրոպան չի ցանկանում մասնակցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի՝ Ուկրաինան վերահսկողական գոտիների բաժանելու ծրագրին։ Դիզենը հավելել է, որ ԵՄ տնտեսությունը դանդաղում է, պարտքերն ավելանում են, իսկ եվրոպացի առաջնորդները չեն հասկանում Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։
«Այս իրավիճակում աշխարհաքաղաքական Եվրոպան նոր թիրախ է փնտրում. նրանք Ռուսաստանի կերպարանքով խրտվիլակ ունեն»,-ասել է պրոֆեսորը՝ ընդգծելով, որ ընդհանուր թշնամին միավորում է, ուստի ԵՄ-ն բաց չի թողնում նման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)