ԱՄՆ-ը պատրաստվում է մայիսին Մեծ Բրիտանիայի հետ մաքսատուրքերի գործարք կնքել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է երեք շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարք կնքել։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Լոնդոնը լավ վիճակում է արագ գործարքի համար, թեև Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարությունների երկրորդ ալիքում՝ հետևելով Ճապոնիային, Հնդկաստանին և Հարավային Կորեային, որոնց հետ Դոնալդ Թրամփը ցանկանում է համաձայնության գալ Չինաստանին մեկուսացնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ դրան նախորդել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Թրամփը կհամաձայնի Մեծ Բրիտանիայի հետ «գերազանց» առևտրային համաձայնագրի՝ «մշակութային մտերմության» պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)