Մասկը ցանկանում է Երկիրը բնակեցնել «բարձր ինտելեկտով մարդկանցով». WSJ
ԱՄՆ
Իլոն Մասկը կարծում է, որ աշխարհին բնակչության նվազում է սպառնում, և նպատակ ունի շտկել այն՝ «օգնելով Երկիրը բնակեցնել ավելի բարձր ինտելեկտով մարդկանցով»։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Մասկը ունի առնվազն 14 երեխա՝ հանրությանը հայտնի տվյալներով, սակայն նրան մոտ կանգնած աղբյուրները WSJ-ին ասել են, որ նա ավեի շատ երեխա ունի: Պարբերականը նշում է, որ Մասկի «մանկական նախագիծը» կապված է Մարսը գաղութացնելու նրա ձգտման հետ։ Դրա համար նրան պետք է SpaceX-ը՝ Մարս հասնելու ունակ հրթիռ ստեղծելու համար, իսկ Tesla-ն և այլ ընկերություններ օգնում են ֆինանսավորել ծրագիրը:
Մարդկանցից մեկի խոսքով՝ Մասկն ասել է, որ մտահոգված է, որ երրորդ աշխարհի երկրներում ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում ու Եվրոպայում, և բազմիցս ասել է իր սիրելիներին, որ այդ դինամիկան փոխելու ամենակարևոր ուղիներից մեկը կրթված մարդկանց ավելի շատ երեխաներ ունենալն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ