Թրամփի վարչակազմը առաջին անգամ կհամագործակցի «աջակիցների կոալիցիայի» հետ․ Telegraph
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին կմիանա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններին, որոնք տեղի կունենան ապրիլի 17-ին Փարիզում: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱԳ նախարարը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք՝ հանդիպելու ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպումը դառնալու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ «աջակիցների կոալիցիայի» փոխգործակցության առաջին համակարգված փորձը: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չի մասնակցի Փարիզում կայանալիք բանակցություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)