Վարդան Ղուկասյանը պաշտոնավարման առաջին օրը դատարանում է (տեսանյութ)
ՔաղաքականԳյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր պաշտոնավարման առաջին օրն անցկացրել է Հակակոռուպցիոն դատարանում՝ Գյումրու քաղաքապետարանի այդքան բաղձալի աշխատասենյակի փոխարեն։
«Մի բան գիտեմ, որ հողհատակացում ենք արել, որ մարդիկ տուն կառուցեն, դրա համար մարդ չեն դատում ու մի բան էլ գիտեմ, որ Սամվել Բալասանյանի դատի ժամանակահատվածում կատարած գործերը՝ Միքայել Վարդանյանի, Կառլեն Համբարձումյանի, ինձնից հարցնում են՝ ինչի՞ են հողհատկացում արել․․․»,-Euromedia24-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ 13 տարի առաջ Գյումրու քաղաքապետի պաշտոնը լքած Վարդան Ղուկասյանն ըստ ենթադրյալ մեղադրանքի մեղադրվում է Գյումրի քաղաքի Աբովյան պատմամշակութային արժեք ունեցող շինության, նաև համայնքապատկան գույքեր օտարելու, առանձին դեպքերում անձամբ իր կամ այլոց համար կեղծ փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունք ձևակերպելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ