Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
Քաղաքական
2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել են 4 հավակնորդներ:
Գաղտնի քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:
Նրա թեկնածությունը Կառավարության՝ ապրիլի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: Եղել է բուհի պրոռեկտորը, նախորդիվ կատարել է նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Կառավարությունը հաստատեց Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ