Պուտինը հանդիպել է Իրանի արտգործնախարարին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է այցով Մոսկվայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին», - ասել է նա:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է ժամանել այսօր: Ուրբաթ օրը ՝ ապրիլի 18-ին, նա կմասնակցի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ