Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը Սպիտակ տան ղեկավարի մանդատի առաջին 100 օրվա ընթացքում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։
«Ներկայումս շատ մանրամասներ կան, բայց մի բան պարզ է. ԱՄՆ-ն պնդում է 100 օրվա ընթացքում գործարք կնքել», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը:
Պաշտոնյան նաև հայտարարել է, որ ենթադրյալ գործարքի շրջանակներում Ղրիմը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ: «Բայց Զելենսկու համար դա ակնհայտորեն դժվար է», - hավելել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)