Թրամփը անդրադարձել է Ուկրաինայի հարցով Լոնդոնում կայացած բանակցություններին
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած Եվրոպայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների բանակցությունները, որոնք վերաբերում էին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Հեռարձակումը վարել է Fox News-ը։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել և պայմաններ է ստեղծել հակամարտության կարգավորման հարցում հնարավոր առաջընթացի համար:
«Այո, ես կարծում եմ, որ դրանք լավ են անցել», - հայտարարել Է Թրամփը: Նախագահը հավելել է, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է, որ «երկու ուժեղ, խելացի մարդիկ համաձայնության գան»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն