Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին

Ես մեծագույն խոնարհությամբ գալիս եմ գլուխս հակելու այս կրակարանին՝ նկատի ունենալով մեր զոհերի հիշատակը, որոնց Եկեղեցին սրբադասեց։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Նա նշեց, որ իր ծողները նունպես փրկվել են Հայոց ցեղասպանությունից և մեծացել են որբանոցում։
Անդրադառնալով մտավորականների հասցեին հնչող քննադատություններին՝ Մանսուրյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, երաժիշտների մեջ այնքան սերունդ կա, որ չեմ ճանաչում, չգիտեմ, անունները չեմ լսել, միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, չեմ կարող արդարանալ, թե ինչու չգիտեմ՝ ինչ են անում մտավորականները։ Ես տնից դուրս չեմ գալիս»։
Լրագրողի դիտարկմանը, թե իրեն նույնպես մեղադրում են, Մանսուրյանը պատասխանեց․ «Պիտի մեղադրեն, իրանունք ունեն երևի, եթե այլ կերպ հնարավոր լիներ ապրել, կապրեի ․․․ արդարանալ էլ չեմ ուզում»։
