Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

ՀՀ իշխանության հիմնազուրկ դատողությունը հեռու է պատմաքաղաքական հիմքից․ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Քաղաքական

«Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է.

1․ Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։

2․ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։

3․ Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։

4․ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։

5․ Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։

6․ Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։

7․ Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։

8․ Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։

9․ Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում

10․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։

11. Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։

12․ Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։ Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խախաղության դժվարին ուղին»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

24 ապրիլ 2025

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված