Թեյլոր Սվիֆթը զիջել է ամենաերիտասարդ կին միլիարդատերի տիտղոսը
Ժամանց
Թեյլոր Սվիֆթը այլևս չի համարվում աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը։
Նրա դիրքն այժմ զբաղեցնում է 30-ամյա Լյուսի Գուոն՝ Scale AI ընկերության համահիմնադիրը։ Գուոյի կարողությունը գերազանցում է 1.2 միլիարդ դոլարը, ինչը նրան դարձնում է ինքնուրույն հարստացած ամենաերիտասարդ կին միլիարդատերը։ Սվիֆթի կարողությունը շարունակում է աճել և այժմ գնահատվում է մոտ 1.6 միլիարդ դոլար, սակայն նա այլևս ամենաերիտասարդը չէ։

