Վիրավոր, բայց տոկուն ժողովուրդը դեռ պայքարում է իր գոյատևման համար․ ֆրանսիացի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Տաբարոն Հայոց ցեղասպանության 110-ամյակի առթիվ X-ում գրառում է կատարել՝ կոչ անելով Ֆրանսիային և Եվրոպային աջակցել Հայաստանին:
«1,5 միլիոն կյանք է խլվել։ Վիրավոր, բայց տոկուն և հպարտ ժողովուրդ, որն այսօր էլ խիզախորեն պայքարում է իր գոյատևման համար ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ սպառնալիքների: Ավելի քան երբեւէ Ֆրանսիան և Եվրոպան պետք է աջակցեն բանակին», - նշել Է նա։
