Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սերժ Սարգսյան
Քաղաքական
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերություններին և պատասխանել հարցին, թե «ի վերջո, էշին համբուրողն ո՞վ է եղել»։
«Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել»,– Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասել է նախկին նախագահը։
Հարցին, թե «էշին ո՞վ է աճեցրել, թողել, որ գա խորհրդարան, բանտից ազատել», նա պատասխանել է․ «Ի՞նչ է նշանակում՝ թողեց, խորհրդարանի բանալիներն ի՞մ մոտ էր։ Մենակ ինքը չի համաներմամբ բանտից ազատվել, բանտից համաներմամբ ազատվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում և՝ ինքը։ Իսկ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի։ Եվ ինչպես տեսաք՝ թշնամանքը մեղմացվեց»,– նշել է ՀՀ 3–րդ նախագահը։
Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանալու հրաժարվել Անկախության հռչակագրից․ «Ուղղակի չեն հասցնի, չեն կարող։ Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, այդ հանրաքվեն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)