Առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել. Եվրախորհրդարանի պատգամավոր Մանիատիսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Հասարակություն
Եվրախորհրդարանի պատգամավոր Յաննիս Մանիատիսը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշվելով, որ առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել։
Յաննիս Մանիատիսն ընդգծել է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։
Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալի հանցագործությունները. Փոքր Ասիայի և Պոնտոսի հայ, ասորի և հույն բնակչությունը եղել է համակարգված և կենտրոնացված կազմակերպված բնաջնջման ջանքերի զոհը:
Լեռնային Ղարաբաղում հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները. ավերվել են կրոնական և մշակութային հուշարձաններ:
Առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)