Սպիտակ տան վեճը չօգնեց ո՛չ Ուկրաինային, ո՛չ ԱՄՆ-ին. Զելենսկի (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անհրաժեշտ էր Ուկրաինային: Սակայն տեղի ունեցած վեճը կողմերից ոչ մեկին օգուտ չի տվել։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
«Մենք պետք է շատ հարցեր քննարկեինք։ Մենք ունեցել ենք տարբեր հանդիպումներ՝ արդյունավետ և, ես կասեի, ավելի փիլիսոփայական, մեր կյանքի տարբեր փուլերում, ներառյալ նախագահ Թրամփի հետ հանդիպումը: Ուստի ես կարծում եմ, որ Օվալաձև գրասենյակում վեճը չօգնեց ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին», - նշել է Զելենսկին։
«Մենք ակնկալում ենք ռազմավարական գործընկերություն և միշտ հարգել ենք Միացյալ Նահանգների ժողովրդին, նրանց ընտրությունը և այն աջակցությունը, որը գալիս է ԱՄՆ-ից։ Այդ իսկ պատճառով ես հավատում եմ, որ մենք ավելի արդյունավետ հանդիպումներ կունենանք Նախագահ Թրամփի հետ։ Բայց դուք պետք է հասկանաք նաև մեզ .մենք պաշտպանվում ենք Ռուսաստանի կողմից եկող ագրեսիայից», - եզրափակել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)