«Չեմ հիշում» . Գլխավոր դատախազը՝ Ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հրապարակային հերքման վարույթների մասին
Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ կան արդյո՞ք քրեական վարույթներ կապված 136-րդ հոդվածի հետ՝ հոդվածը Ցեղասպանության ու մարդկայնությանդեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերքման մասով է։ Վարդապետյանը նշեց,որ այս մասով վիճակագրություն չի հիշում:
«Չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել»,- նշեց նա Մինասյանը նաև նշեց, որ 136-րդ հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև իրենք շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանությանուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնելու առաջարկը։
«Կխնդրեմ, որ մինչև լիագումար նիստը տեղեկատվություն տաք՝ կա՞ն հարուցված վարույթներ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։
