Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 181 հանցագործություն
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 181 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Բացահայտվել են նաև խոշտանգման, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անառակաբարո արարք կատարելու, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու, ապացույցներ կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, հետամտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության ու փաստաթղթեր կեղծելու դեպքեր։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած երկու օրում գրանցված 16 ավտովթարի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
