Ես ձեզ կստուգեմ անիծյալ պոլիգրաֆի վրա․ Պենտագոնի ղեկավարը «կատաղած» է
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը սպառնացել է ստի դետեկտորի ստուգումներով Միացյալ շտաբի պետերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Քրիստոֆեր Գրեյդիին՝ Չինաստանի վերաբերյալ Մասկի գաղտնի ինֆորմացիայի արտահոսքից հետո, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների:
«Ես ձեզ կստուգեմ անիծյալ ստի դետեկտորի վրա: Հեգեթսը Գրեյդիից ապացույցներ է պահանջել, որ նա կապ չունի ինֆորմացիայի արտահոսքի հետ», նշում է պարբերականը։
Պենտագոնի ղեկավարը տեղի ունեցածի համար մեղադրել էր նաև մի շարք գործընկերների, այդ թվում՝ Միացյալ շտաբի տնօրեն Դուգլաս Սիմսին, որին նույնպես սպառնացել էր ստի դետեկտորի ստուգումներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ