Թրամփը հանձնարարել է հետաքննել անօրինական քաղաքական նվիրատվությունները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հետաքննել այլ անձանց անունից կատարված ենթադրաբար անօրինական քաղաքական նվիրատվությունները։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։
Նա խնդրել է Բոնդիին համագործակցել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ և օգտագործել բոլոր իրավական լիազորությունները՝ առցանց դրամահավաք հարթակների օգտագործումը հետաքննելու համար։
Հուշագրում նաև ենթադրվում է, որ նման նվիրատվությունները կարող էին կատարվել կեղծ հաշիվներից, հնարավոր է՝ նվեր քարտերի կամ նախապես վճարված վարկային քարտերի միջոցով՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա ազդելու մտադրությամբ։
