Կա՛մ իշակ են ասում, կա՛մ՝ «ослик»․ էսա Հայաստանի վիճակը․ Արմեն Աշոտյան
Քաղաքական
«Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանում իրավիճակը»,- դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, այսպես ասեմ․ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից այդ էշին ասում են՝ էշ մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ իշակ են ասում, կամ՝ ослик։ Էսա Հայաստանի վիճակը»,– հայտարարեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ «ամոթի» Ապրիլի 24 էր՝ և միջազգային ճանաչման, և մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և հոգեբանական իրավիճակի առումով․ խայտառակ իրավիճակ էր։
«Կհիշե՞ք՝ ԵՄ–ից որ բարձրաստիճան պաշտոնյան ցավակցեց մեզ․ ոչ մեկ։ Այն դեպքում, երբ ԵՄ 17 երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ CEPA–ով արձանագրված է, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել»,– ասաց Աշոտյանը։
