«Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել
Ժամանց
Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղեսպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ նոր հրապարակում է արել Instagram-ի «սթորի» բաժնում՝ կիսվելով արխիվային կադրերով:
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարին»,-գրել է նա:
Քարդաշյանը մի քանի լուսանկարից բաղկացած կոլաժ է տեղադրել, որոնցում ինքն ու երեխաները Հայաստանում են:
Լուսանկարներն արված են 2019 թ-ին՝ Գառնիում եւ Էջմիածնում: Նույն թվականին Քիմը Էջմիածնում կնքել էր երեխաներին:
